Առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողները ստացան նոր արտոնություն
Հասարակություն Զինծառայող
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: «Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գոր ծընթացի արդյունավետ կազմակերպմանը»,- ասաց Նազարյանը: