ՀՀ տարածքում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունիսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ին էապես չի փո խվի, 8-ի ցերեկն արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 5-ի օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հունիսի 5-8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան: