«Մուդիսը» վերագնահատել է հայաստանյան 3 բանկի գործընկերային պարտավորությունների ռիսկը
Հասարակություն«Մուդիս» վարկանշային գործակալությունը վերագնահատել է հայաստանյան երեք բանկի գործընկերային պարտավորությունների ռիսկը (Counterparty Risk): Գործակալությունը Ba2 գնահատական է տվել «Արդշինիբանկ» և «ՎՏԲ-Հայաստան» բանկերին և B1 գնահատական` «Հայէկոնոմբանկին»:
Այս մասին նշվում է վարկանշային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Գործընկերային պարտավորությունների ռիսկի գնահատումը վարկանիշային գործակալության կարծիքն է առ այն, թե կազմակերպությունը որքանով է կատարում իր պարտավորությունները գործընկեր կազմակերպությունների նկատմամբ սպառնալիքի ժամանակ: Այն տարբերվում է պարտքի և դեպոզիտային վարկանիշից, քանի որ հաշվի է առնվում միայն դեֆոլտի ռիսկը: