Ասկերանում կազմակերպվել է Ալբերտ Մարգարյանին նվիրված հուշ-ցերեկույթ
ՀասարակությունԱսկերանի շրջանի Շոշ համայնքում հունիսի 3-ին կազմակերպվել է հուշ-ցերեկույթ` նվիրված ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Ալբերտ Մարգարյանի 50-ամյա տարելիցին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հե րոսի հարազատներ և մարտընկերներ:
Կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձ է կատարվել հերոսի մանկությանը, ապրած տարիներին և արցախյան գոյապայքարում նրա կատարած սխրագործություններին: Վերջում ցուցադրվել է Ալբերտ Մարգարյանի և նրա մարտընկերների անցած հերոսական ուղու մասին պատմող «Շոշի նվիրյալները» ֆիլմը: