Սպառնալիքով գրությունները սարսափի մեջ են պահում ռուս վարորդներին (լուսանկարներ)
LifestyleԱռավոտյան, մեքենաները բակերում կայանած ռուս վարորդներից շատերին տհաճ անակնկալ էր սպասվում։ Մոտենալով մեքենային նրանք այսպիսի տեքստով գրություններ գտան ապակիներից փակցված.
«Ծակել անիվները, քերծել ներկը` հեշտ է։
Տվյալ մեքենայի հարգելի տեր, մի քանի անգամ գաղութում հայտնված մարդուն աշխատանքի չեն տեղավորում, իսկ երեխաներին կերակրել է պետք։ Առաջին տողի գործողության իրականացումից խուսափելու համար խնդրում եմ ձեզ ինքնակամ, բարեգործական հիմունքներով 999 ռուբլի միանվագ նվիրատվություն անեք այս հաշվին (սպառնացողի հեռախոսահամարը)։ Ինչպես նաև այդ հեռախոսահամարին պարտադիր ուղարկեք ձեր հիանալի մեքենայի պետհամարանիշն ու մոդել։ Կանխավ շնորհակալությունը` ըմբռնման համար:
1 նոր բալոնը 3 հազար ռուբլուց է սկսվում, իսկ ներկելը թանկ արժե։ Ես առանձնապես կորցնելու ոչինչ չունեմ»։
Ոստիկանություն դիմած վարորդներին հայտնել են, որ նման բողոքներ շատ են ստացել, բայց քանի դեռ հանցագործություն չի կատարվել, ոչինչ ձեռնարկել չեն կարող։




