Արցախի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 4,3 տոկոսով
ՀասարակությունԱրցախում 2014թ.-ին գյուղնատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 57 մլրդ 314 մլն 600 հազար դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 4,3 տոկոսով: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի
Նրա հաղորդմամբ՝ գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից հատկացված միջոցները (առանց պետական կառավարչական հիմնարկների պահպանման ծախսերի) կազմել են 2 մլրդ. 973 մլն 942 հազար 500 դրամ, կատարողականը կազմել է 2 մլրդ 859 մլն 529 հազար դրամ:
Իսկ Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հայտնած տվյալներով՝ ֆինանսավորումն իրականացվել է երեք ուղղություններով. «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի գումարը կազմել է 820.0 մլն դրամ, Սերմերի, պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորում» ծրագրին հատկացվել է 350 մլն դրամ, «Ենթաշրջանային ծրագրերի իրականացում» ծրագիրը նախատեսված 85.9 մլն դրամի փոխարեն ֆինանսավորվել է 72. 4%-ով: Կատարողականը կազմել է 100 տոկոս: