Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 5-ին, աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով: