Ծնվել է Սուրեն Առուստամյանի երկրորդ բալիկը
LifestyleESem.am-ն առաջինն է պատմել, որ դերասան ամուսիններ Սուրեն Առուստամյանը և Լիլիթ Տիտոյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Եվ ահա ժամեր առաջ լույս աշխարհ է եկել զույգի բալիկը: Ինչպես նախապես տեղեկացրել էինք, Սուրենի և Լիլիթի երկրորդ բալիկը աղջիկ է: Փոքրիկ Արևը ծնվել է այս գիշեր 1.30 Էրեբունի բժշկական կենտրոնում` 2 կգ 800 գրամ քաշով և 50սմ հասակով:

«Արևիս տեսա ծնվելուց մեկ ժամ հետո, աննկարագրելի զգացողություններ ունեցա: Հասկացա, որ կյանքի հանդեպ պատասխանատվությունս ավելի մեծացավ, ու կյանքս լցվեց կրկնակի ջերմությամբ, քանի որ ես արդեն ունեմ իմ Արևը :)»,- իր զգացողությունների մասին խոսելիս ասաց Սուրենը:
Ըստ նրա` նորածին աղջիկը մայրիկին է նման` գեղեցիկ ու նուրբ:

Նշենք, որ նորածին Արևը եղբայր ունի` 9-ամյա Հայկը, ով արդեն հասցրել է տեսնել քույրիկին: «Հայկը ոչ միայն տեսել է, այլև նկար է նկարել ու ցույց տվել քույրիկին»,-ավելացրեց նորաթուխ հայրիկը և շեշտեց, որ կինն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում:
ESem.am-ը շնորհավորում է Սուրենի ընտանիքին, իսկ փոքրիկ Արևին առողջ և անհոգ մանկություն մաղթում:



Բարի լուրը` Արևիկ Իսաջանյանի