Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Մեծ Բրիտանիա եւ Իտալիա
ՀասարակությունԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Միշել Օբաման եւ նախագահական զույգի դուստրերը՝ Մալիան եւ Սաշան, հունիսին կայցելեն Մեծ Բրիտանիա եւ Իտալիա, տեղեկացնում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը:
Մեկշաբաթյա ճամփորդության ընթացքում, որը կսկսվի հունիսի 15-ին, Միշել Օբաման դուստրերի հետ կայցելի Լոնդոն, Միլան, Վիչենցա եւ Վենետիկ: Լոնդոնում Միշելը ելույթ կունենա աղջիկների կրթության թեմայով, իսկ Միլանում կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը ԷՔՍՊՕ- 2015-ում: Վիչենցայում ԱՄՆ-ի առաջին տիկինը հանդիպում կունենա այնտեղ տեղաբաշխված ամերիկացի զինվորների հետ, իսկ Վենետիկում կայցելի տեսարժան վայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: