Ում հաշվին են մեր պատգամավորներն ու պաշտոնյաները անիմաստ ու աննպատակ գործուղումների մեկնում
ԲլոգՔաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մեր պատգամավորները բյուջեի հաշվին անընդհատ շրջագայում են, և կարծում եմ` պետք է բացատրեն, թե նորանոր քաղաքներ և հյուրանոցներ, ռեստորաններ ու գիշերային ակումբներ տեսնելուց զատ, ինչ օգուտ են տալիս նրանց այցերը մեր պետությանը: Ֆինանսների նախարարությունը երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, նաև իրական տնտեսական աճի բացակայության պայմաններում, դժվարությամբ հավաքագրում է հարկերը, իսկ մեր պատգամավորներն ու պաշտոնյաներն այդ բյուջեի հաշվին, վստահ եմ, շատ հաճախ անիմաստ ու աննպատակ գործուղումների են մեկնում:
Հ.Գ Հարկեր վճարող գործարարը թռչում է ինքնաթիռի էկոնոմ կլասով, մնում ոչ շատ թանկ հյուրանոցում, իսկ նրա հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյան կամ պատգամավորը թռչում է նույն ինքնաթիռի բիզնես կլասով և ապրում ամենաշքեղ հյուրանոցում: Սա անթույլատրելի և ցինիկ դրսևորում է, որի դեմ պետք է խստագույնս պայքարել: