Ընթացիկ տարում Վրաստանից գինու արտահանումը նվազել Է 54 տոկոսով
Հասարակություն2015 թվականի հունվար-մայիս ամիսներին վրացական գինու արտահանման ծավալն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 54 տոկոսով: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի գինու ազգային գործակալությունը:
Հաշվետու ժամանակաշրջանում աշխարհի 31 երկրներ Է արտահանվել 30,2 մլն դոլար գումարի շուրջ 10,5 մլն շիշ վրացական գինի (0,75 լիտր):
«2015 թվականի հունվար-մայիս ամիսներին արտահանման նվազում Է նշվում միայն 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ (22 մլն 779 հազար 153 շիշ), երբ արտահանման տեսակետից բում Է դիտվել, ինչը պայմանավորված Էր ռուսական շուկա գինու արտահանման բարձրակետային ցուցանիշով: Արտահանման նվազումը պայմանավորված Է Ռուսաստանի եւ ՈՒկրաինայի քաղաքական-տնտեսական իրադարձություններով, որոնց արդյունքում Ռուսաստան արտահանումը նվազել Է 70 տոկոսով, իսկ Ուկրաինա՝ 57 տոկոսով»,-նշել են Վրաստանի գինու ազգային գործակալությունում:
Միեւնույն ժամանակ արտահանումն ավելացել Է ռազմավարական առումով կարեւոր այնպիսի շուկաներում, ինչպիսիք են՝ Չինաստանը՝ 43 տոկոսով, Ճապոնիան՝ 20 տոկոսով, Կանադան՝ 149 տոկոսով, Լատվիան՝ 5 տոկոսով, Էստոնիան՝ 16 տոկոսով, ԱՄՆ-ը՝ 28 տոկոսով եւ այլն:
Չնայած դրան, Ռուսաստանը, որին բաժին Է ընկնում 4 մլն 760 հազար 721 շիշ գինի, առաջվա պես մնում Է հիմնական արտահանական շուկան: Նրան հաջորդում են՝ Ղազախստանը (1 մլն 731 հազար 126 շիշ), Ուկրաինան (1 մլն 72 հազար 530 շիշ), Լեհաստանը (644 հազար 672 շիշ) եւ Չինաստանը (602 հազար 917 շիշ):