Ինչպես է տեղի ունեցել 7 երիտասարդի կյանք խլած վթար-հրդեհը. մանրամասներ
ՀասարակությունNews.am-ը գրում է.
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ: Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենան տեղափոխվել են իրենց հիվանդանոցի դիահերձարանի մոտ, որպեսզի դիակները մասնատեն եւ հանեն:
Նա նշեց, որ յոթ մահացածները, որոնք 20-25 տարեկան երիտասարդներ էին, Տաշիրից գնում էին Ստեփանավան: «Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»,-պատմեց հիվանդանոցի տնօրենը:
Սարատովկայի գյուղապետ Գառնիկ Մարդոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենայի դիմացը փորսուղ է դուրս եկել, հարվածել են ծառին, մեքենայի մեջի գազի բալոնը պայթել եւ երիտասարդները ողջ-ողջ այրվել են:
Շարունակությունը՝ այստեղ