Արմանը, Ջեսիկան, Իրինան, Աննան, Գրիգորը եւ այլք` «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի փակ ցուցադրությանը (լուսանկարներ)
LifestyleBravo.am-ը գրում է.
Երեկ “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցավ “Վրիժառուի օրագիրը” ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը: Ամերիկյան արտադրության “Վրիժառուի օրագիրը” ֆիլմի պրեմիերային ներկա էին գլխավոր դերակատարներ Արման Նշանյանը, Ջեսիկա Ուբերուագայը, Փոլ Սլոնը, Մայքլ Մեդսոնը: Միջոցառման ընթացքում ամերիկացի դերասանները շփվում էին ներկաների հետ, լուսանկարվում, պատասխանում հարցերին եւ շնորհակալություն հայտնում ներկա գտնվելու համար:
Երբ բոլորը պատրաստ էին դիտելու “Վրիժառուի օրագիրը”, որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան. ֆիլմի ձայնային հատվածը անհասանելի էր: Բրիտանական դրոշի պատկերներով կոստյումը կրող դերասան Մայքլ Մեդսոնը հայերեն լեզվով կոչ արեց դադարեցնել ցուցադրությունը. “Ձայն չկա, նորից սկսեք”. տեխնիկական խնդիրը լուծվելուց հետո հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ գնահատելու ֆիլմը:):
Մարտաֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում: Ապրիլի 17, 2013 թվական. կինոռեժիսոր Մայքլ Հանովերն ինտերնետային սենսացիա առաջացրեց, երբ իր նկարահանած “Վրիժառուի օրագիրը” վավերագրական շարքը տարածվեց համացանցում: Ֆիլմը “սուպերհերոս վրիժառուի” սխրագործությունների մասին էր եւ բացահայտում էր Լոս Անջելեսի մի հայ մաֆիոզ ընտանիքի պատմությունը:

