Երևանում նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 112-ամյակը
ՄշակույթԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 112- ամյակի առիթով, Կոմիտասի անվան պանթեոնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ծաղկեպսակ է դրել մեծ երաժշտահանի շիրիմին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել նաև բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհի Օլգա Կուզինան: