Դերասանուհու խոսքերով, ընկերները՝ Ռիչարդն ու Արմանը, ճանաչելով իր զուսպ տեսակը, հավանաբար չեն պատկերացրել, որ այս միջադեպը կվիրավորի նրան և չեն տեղեկացրել իրեն. «Ես չեմ էլ ուզում որևէ մեկին մեղադրել, ընկերներիս հետ էլ շարունակվում է մեր լավ հարաբերությունները: Ես էլ ներողամիտ մարդ եմ և չեմ էլ ուզում մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ լինելով այս ոլորտի մարդ, չեմ ուզենա նույն Անահիտ Մխիթարյանի անվան շուրջ վատ լուրեր տարվեն: Իսկ այն, որ Անահիտը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե ինձ չի ճանաչում, հավատացեք, ես ընդհանրապես դրանից չեմ սրտնեղում, դե հնարավոր է, որ շատ զբաղված մարդ է և հեռուստացույց չի դիտում, պարզապես, երբ իմ երգին ածանցյալ երգ է ստեղծվում, դա չի նշանակում, որ երգի հեղինակը դրանից փոխվում է»,- ընդգծեց նա:
Երիտասարդ դերասանուհին տեղեկացրեց նաև, որ երկու օր անց հետաքրքրված մարդկանց հստակ կներկայացնի, թե այդ միջադեպի վերաբերյալ ինչ մոտեցում կցուցաբերի և ինչ որոշում կկայացնի. «Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս միջադեպով, երկու օր անց ես կտեղեկացնեմ, թե ինչ եմ որոշել և ինչ մեթոդներ կկիրառեմ ու բարի ճանապարհ կմաղթեմ նրանց, ովքեր արել են այս ամենը»,- նշեց նա:
.jpg)