Ինչ է պատմում «Տնփեսա» սիթքոմի ստեղծագործական կազմը նախագծի մասին
LifestyleBlognews.am-ը գրում է.
Blognews.am-ն արդեն պատմել է, որ ավարտվել է «Տնփեսա» սիթքոմը: Մայիսի 29-ին վերջին սերիան էր, բայց ստեղծագործական թիմն անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հեռուստադիտողի համար։ Արմենիա հեռուստաընկերության եթերում այսօր՝ 20:50-ին, կարող եք դիտել հաղորդում «Տնփեսա» սիթքոմի մասին, որի ընթացքում դերասանները կպատմեն հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից և կներկայացնեն այն ամենը, ինչ կատարվել է կադրից դուրս: Նախագծի շատ դերասաններ առաջին անգամ էին ներկայանում հումորային կերպարներում, օրինակ՝ Շուշաննա Թովմասյանը, ով Անուշիկի կերպարում էր, նրա համար այս դերը նորություն էր, բայց կարճ ժամանակում նրան սկսեցին սիրել: Տպավորիչ էր նաև Մկրտիչ Արզումանյանի դերը, ով միանգամից երկու կերպարում էր հանդես գալիս, Ալինա Մարտիրոսյանն էլ մերվեց իր դերի հետ, հանդիսատեսը նրան ևս չէր տեսել թեթև դերում:
Եվ այսպես, չբացելով փակագծերը՝ նշենք, որ անկասկած հետաքրքիր պատմություններ եք լսելու դերասաններից:




