Հայաստանի 32 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերի 32 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Համայնքների թվում են նաեւ Աբովյան ու Արտաշատ քաղաքները:
20 համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի, իսկ 12 համայնքնում` ավագանու ընտրություններ: Երկու համայնքում ընտրվելու են թե համայնքի ղեկավարներ, եւ թե ավագանին:
Ընդհանուր առմամբ բոլոր 32 համայնքներում առաջադրված են համայնքի ղեկավարի 38 եւ ավագանու անդամի 102 թեկնածու: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կանցկացնեն ԿԸՀ-ում գրանցված տեղական ինը հասարակական կազմակերպության 372 դիտորդներ: