Այն,որ Կոնչիտան Հայաստանի դրոշ ա ուսերին գցել, դրանից ազգը կործանվում ա, իսկ նրանից, որ լույսը 16-17 դրամով թանկանում ա՝ ոչ
ԲլոգՀայկ Աբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էն որ կոմայգում ամեն օր մի քանի անասուն ա ֆռֆռում, դրանից ազգը կործանվում ա,
Էն որ Կոնչիտան Հայաստանի դրոշ ա ուսերին գցել, դրանից ազգը կործանվում ա,
Էն որ աղջիկը տատու ունի, դրանից ազգը կործանվում ա,
Էն որ քաղաքում պարսիկներ կան, դրանից ազգը կործանվում ա,
ԲԱՅՑ
Էն որ լույսը 16-17 դրամով թանկացնելու են, դրանից ազգը չի կործանվում,
Էն որ մարդը ծառայությունից խուսափում ա դրանով հպարտանում, դրանից ազգը չի կործանվում,
Էն որ մարդ երկրից փախնում ա, դրանից ազգը չի կործանվում,
Էն որ պետության փողերը խմում-կրվում են, դրանից ազգը չի կործանվում: