Աբովյանի քաղաքապետի ընտրություններին արդեն 10812 քաղաքացի է մասնակցել
ՀասարակությունԱբովյանի քաղաքապետի ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 10812 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին թիվ 28 ընտրական հանձնաժողովից:
Նարնց փոխանցմամբ՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել:
Նշենք, որ ընտրողների թիվը Աբովյանում 43809 է:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: