Ռամզան Կադիրովը մարզումների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել
ՀասարակությունՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բռնցքամարտի մարզումների ժամանակ կողոսկրի երկու կոտրվածք է ստացել: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ինքը Կադիրովը Instagram-ում:
«Անցյալ պարապմունքի ժամանակ մի քանի լավ հարվածներ եմ ստացել: Հարվածներն այնքան լավն ու դիպուկ էին, որ երկու տեղից չորրորդ կողոսկրի կոտրվածք եմ ստացել», - կիրակի գիշերը գրել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը հավելել է նաև, որ չնայած ստացած կոտրվածքին` մարզիչները նրան ընդամենը մեկ ազատ օր են տվել վերականգնվելու համար, ապա կոչ է արել բոլորին սպորտով զբաղվել, քանի որ «սպորտը ուժ է»: