Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

tert.am-ը գրում է.

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին Վարդան Սրբազանն իր քարոզում նշել է, որ այսօր բոլորը միասնաբար հավաքվել են տոնախմբելու աստվածատեսիլ և աստվածակառույց Մայր Տաճարի` համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնը:

«Երեկ մենք` իբրև քրիստոնյա ազգ, իբրև Հայոց Եկեղեցի, տոնեցինք մեր հավատքի հայր Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի խոր վիրապի անդնդային խավարից ...դուրս գալու և Աստծու Լույսն ի Հայաստան աշխարհի սփռելու հիշատակը: Եվ այսօր Արարատյան շաբաթն ավարտվում է Սուրբ Էջմիածնի` այս Կաթողիկեի 303 թվականին հաստատման հիշատակությամբ:

Մեր հավատքի հայրը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով Խոր վիրապի գբից, ոչ միայն աղոթքով բժշկեց արքային, ոչ միայն սրբազան կույսերի սրբազան մասունքներն ամփոփելով վկայարաններ կառուցեց, այլ նաև հայոց արքայի հետ միասին լծվեց աստվածային տեսիլքի, որի համաձայն, Հիսուս մեր Տեր և Փրկիչ Համբարձումից հետո երկիր էր իջել ցույց տալու Կաթողիկե Սուրբ Էջմիածնի` Հայ Եկեղեցու Հայրապետության հիմնադրության վայրը, որի վրա հայրապետ և թագավոր, համայն ժողովրդին համախմբելով, կառուցեցին այն Տաճարը, որի հիմերի վրա դարեր շարունակ հայրապետներ և թագավորներ, իշխաններ և ռամիկներ եկան իրենց աղոթքը, իրենց արցունքը, իրենց քրտինքը միախառնելու այս քարեղեն շինվածքին` այն վերածելով Տիրոջ և մարդու հանդիպման վայրը»,– ասել է նա:

Սրբազանը նշել է, որ հայ ժողովուրդն աշխարհի, որ անկյունում էլ որ ապրի, իր հայացքն ու հոգին, իր միտքն ու սիրտը մշտապես հառում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Սուրբ Էջմիածինը երբեք չեղավ քարեղեն ու նյութական շինություն. Աստծու արարչագործությամբ մարդը դարձավ եկեղեցի, և մենք` յուրաքանչյուրս, ըստ Պողոս առաքյալի, Կենդանի Աստծու տաճարն ենք: Սիրելի հավատացյալներ, մենք և դուք ենք Հայոց Եկեղեցին: Մենք ամենքս այս նյութեղեն տաճարում պիտի կազմենք հոգևոր տաճարը, մենք ամենքս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեր տեղը պիտի գտնենք, որովհետև հավատում ենք, որ եկեղեցին Աստծու աղոթքի տունն է»,- ասել է պատարագիչ Վարդան Սրբազանը` հորդորելով բոլորին, որպեսզի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի միջոցով ամենքը վերանորոգեն իրենց ուխտն Աստծու հետ:

Սրբազան արարողությանը մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գործադիր վարչության անդամները, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ավարտին, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև մաղթանք Ս. Էջմիածնի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, պայծառության ու բարօրության համար:

 

74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը