Դավիթաշենի կամրջի տակ աղջկա՝ օգնության կանչող ձայներ են լսվել
ՀասարակությունՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 21.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակից աղջկա ձայներ են լսվում, ով օգնություն է խնդրում. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
ՏԿԱԻՆ կայքը տեղեկացնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: