Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ. Աիդա Սարգսյանն`իր ամուսնալուծության մասին (ֆոտո)

Lifestyle

armlur.am-գրում է.

Երգչուհի Աիդա Սարգսյանին շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ այսօր էլ լսում եւ կատարում են իր` 10-15 տարի առաջվա երգերը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերից, անդրադարձել է նաեւ անձնականին, խոսել է կյանքի դժվար փուլի, այն հաղթահարելու մասին, անկեղծորեն պատմել է, թե տարիներն իրեն ինչ դասեր են տվել, ով է հիմա իր կողքին, ում խորհուրդներն ինքը ժամանակին չի լսել եւ ում է ինքը հիմա վստահում: 

981646_368665943245473_178976259_o

-Աիդա՛, Ձեր հանդիսատեսի համար նոր երգեր պատրաստո՞ւմ եք: Քանի որ համերգներ այսօր արդեն շատ քիչ են կազմակերպվում, կարողանո՞ւմ եք երկրպագուների հետ հանդիպել, Ձեր երգը նրանց տեղ հասցնել: 

-Ունեմ նոր երգեր` տարբեր թեմաներով, առաջիկայում կան նաեւ համերգներ: Այսօր համերգների թիվն, իսկապես, նվազել է, եթե նախկինում Երեւանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում էին հանդիպումներ, քիթ սրբելու ժամանակ չկար, այսօր արդեն շատ քիչ շրջաններ են ակտիվ: Եվ հետո այսօր ինչ երգ ասես՝ հեռարձակում են եթեր, ու եթե ժամանակին մենք էինք թելադրողը, այսօր մեզ են թելադրում, ենթարկեցնում՝ ինչ անենք, ոնց անենք:

-Ձեզ է՞լ են ենթարկեցրել: 

-Երբեւէ չեմ ենթարկվել եւ չեմ ենթարկվի: Եթե առաջարկվեն իմ երգարվեստում ճիշտ լուծումներ, կընդունեմ, բայց եթե ինձ թելադրեն այն, ինչ չեմ արել ու չեմ անի, պարզապես կլռեմ, չեմ երգի, բայց չեմ էլ ենթարկվի: 

-Վերլուծելով Ձեր անցած ստեղծագործական ուղին` կա՞ մի բացթողում, որի համար ափսոսում եք: 

-Երգարվեստի ոլորտում չկա նման բան, բայց պետք է խոստովանեմ, ես միշտ ցանկացել եմ դառնալ բժշկուհի, անգամ անցել եմ քույրական կուրսեր, եւ եթե տարիները հետ տալու հնարավորություն ունենայի, երգարվեստին զուգահեռ կզբաղվեի նաեւ բժշկությամբ: Սակայն ճակատագիրը չթողեց, որ ես շրջանցեմ երգարվեստը, եւ ես իրականացրեցի մայրիկիս չիրականացած երազանքը, իմ երազանքն էլ, գուցե, դուստրս իրականացնի (ծիծաղում է): 

maxresdefault

-Նախքան որոշակի բարձունքի հասնելը ստիպված եք եղել մի շարք դժվարություններ հաղթահարել, երբեմն նաեւ` հիասթափություններ ապրել: Այս ուղին անցնելով` ի՞նչ հիմնական հետեւություններ ենք արել ինքներդ Ձեզ համար:

-Առհասարակ, ես միշտ խուսափել եմ կեղծիքից, դավաճանությունից, ինքս անմիջական, պարզ մարդ եմ եւ կարող եմ նվիրվել, հավատալ: Սակայն ինձ հետ տեղի ունեցած փորձություններից հետո հասկացա, որ պետք չէ չափից ավելի վստահել, նվիրվել մարդկանց: Ավելի լավ է ունենալ մեկ-երկու ընկեր կամ, առհասարակ, ընկեր չունենալ, քան շրջապատված լինել կեղծ խոսքերով ու ժպիտներով:

-Կար մի շրջան, երբ շատ էին խոսում Ձեր` հարուստ լինելու մասին: Երբեւէ զգացե՞լ եք, որ, օրինակ, տղամարդն օգտվի Ձեր բարեկեցությունից:

-Ոչ, ես իմ կողքին չեմ ունեցել մարդիկ, ովքեր ինձ հետ կշփվեն զուտ այն բանի համար, որ բարեկեցիկ կյանքով եմ ապրում: Ինքս շատ առատաձեռն եմ, բայց եթե զգամ, որ ինձ շահագործում են, այդ մարդկանց դուրս կթողնեմ իմ շրջապատից:

-Հիմա Ձեր ամենամտերիմ անձնավորությունն ո՞վ է:

-Միայն ու միայն մայրիկս: Շատ եմ հիշում այն խորհուրդները, որ նա էր ինձ տալիս, ու որոնց ես չեմ հետեւել, եւ ոտքս քարին է առել: Այնպես որ, մայիկների ներքին ձայնը միշտ ճիշտ բան է հուշում. պետք է, պարզապես, այդ առիթը բաց չթողնել, լսել ու ճիշտ ուղղությամբ գնալ:

-Աիդա՛, Ձեր ամուսնալուծությունն արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ. ի վերջո, հաջողվե՞ց կյանքի այդ դժվար փուլը հաղթահարել, դժվար չէ՞ միայնակ մայրիկի կարգավիճակում լինել:

-Ես ուժեղ մարդ եմ եւ չեմ ընկնում տառապանքների գիրկը. ապրում եմ տվյալ օրով եւ իմ ունեցածով, կենսախինդ մարդ եմ եւ կարողանում եմ արագ ադապտացվել ցանկացած իրավիճակի եւ կյանքի ուղին բռնելով` գնալ առաջ: Այսօր իմ կողքին է իմ հրաշք բալիկը, ով ինձ միշտ շատ դրական լիցքեր է փոխանցում: Ամեն վատի մեջ պետք է տեսնել լավը. ես ինչո՞ւ պետք է իմ առողջությունը վնասեմ եւ երեխայիս նեգատիվ լիցքեր փոխանցեմ: Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ: Իսկ հոր եւ երեխայիս միջեւ կապը, միանշանակ, պահպանվում է: 

aida (1)

-Եվ վերջում` կարող եք Ձեր խոսքն ուղղել այն մարդկանց, ովքեր հետքրքրված են Ձեր արվեստով, Ձեր կյանքով…

-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ինձ շատ է ուրախացնում, օրինակ, այն հանգամանքը, որ նրանք լսում են 10-15 տարի առաջվա իմ երգերը. դա արդեն իսկ մեծ նվաճում է: Կցանկանամ էլի գործեր թողնել, որոնք կլինեն մնայուն, թող նրանք սպասեն իմ նոր երգերին:

Աննա Բաբաջանյան 

Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա Սողոմոնյան