Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր
ՀասարակությունԹուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքներով առաջին անգամ երկրի մեջլիսում են հայտնվել միանգամից երեք հայ պատգամավոր: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նաև, որ մեջլիսում հայտնվում է հայ կին պատգամավոր: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի Ազգային մ եծ ժողով է մտել լրագրող Մարգար Եսայանը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունի` Գարո Պայլանը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից` իրավաբան Սելինա Դողանը:
Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն` 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն` 13,11 տոկոսը (80 պատգամավոր):
Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: