Ոստիկանությունն անցած երեք օրում բացահայտվել է գողության 18 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 40 պատահարի հետևանքով 7 մարդ է զոհվել, 57-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունիսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածÖ „ հասցնելու 38 դեպքից 36-ը, խարդախության 6 դեպքից 5-ը: Բացահայտվել է գողության 18, յուրացման 1 և շորթման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, գողության 10, կողոպուտի 1 և խարդախության 2 դեպք: