Տարբեր երկրների ֆինանսական մանսագետները Հայաստանում ծանոթացել են ճգնաժամերի հաղթահարման նոր միջոցներին
ՏնտեսությունՌուսաստանի,Ղազախստանի, Լիտվայի, Չեխիայի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 20 մասնագետ Հայաստանում մասնակցել են տարածաշրջանային դասընթացի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տարածաշրջանային դասընթացը վերաբերել է ճգնաժամի նկատմամբ պատրաստվածությունը և այն հաղթահարելու միջոցներին:
Կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 30-ից հունիսի 7-ը կայացասծ դասընթացը կազակերպվել էր ՀՀ կենտրոնական բանկի և Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի համատեղ ուժերով: Սեմինարի ընթացքում Տորոնտոյի առաջնորդական կենտրոնի դասախոսներ Յան Վիլլեմ վան դեր Վոսսենը և Բերրի Ջոնսթոնը ներկայացրել են ճգնաժամերի առաջացման տեսությունների, ճգնաժամային հաղորդակցման, ճգնաժամերի լուծման ռազմավարության և ծրագրերի մշակման, ճգնաժամերի հակազդեցության պլանավորման, ֆինանսական ճգնաժամի ընթացքում կենտրոնական բանկերի կողմից կիրառվող գործիքների վերաբերյալ հարցեր:
Սեմինարը եզրափակվել է ֆինանսական ճգնաժամի սիմուլյացիոն խաղով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են ճգնաժամի լուծման տարբեր սցենարներ: