Ամփոփվել են քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների գործառույթների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները
ՀասարակությունԵրևանիքաղաքապետարանումտեղիունեցածխորհրդակցությանժամանակ, որըվարելէքաղաքապետՏարոնՄարգարյանը, ամփոփվելեն աշխատակազմի վարչությունների և բաժինների գործառույթների2015թ.-ի մայիս ամսվա գնահատմանարդյունքները:
Առաջին անգամ իրականացվող ամփոփման շրջանակում վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները: Ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններով դրական գնահատված ցուցանիշներին անդրադառնալով` քաղաքապետՏարոնՄարգարյանն, այնուամենայնիվ, աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին հորդորել է չբավարարվել գրանցած ցուցանիշներով և ամենօրյա հետևողական աշխատանք տանել դրանց բարելավման ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է համակարգում ներառել նաև քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ների աշխատանքի գնահատումը: