Չարագործները պղծել են Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանը
ՀասարակությունԴանիացի աշխարհահռչակ գրող Հանս Քրիստիան Անդերսենի գերեզմանն ու հուշաքարը պղծելու դեպքի առթիվ Դանիայի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ այժմ երկրի իրավապահ մարմինները փորձում են հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում աշխարհի ամենահայտնի գրողներից մեկի գերեզմանի վրա հարձակումը:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, հուշաքարի վրա եղել են գրություններ, իսկ գերեզմանաքարի վրա չարագործները թողել են «Գրողի տարած Դանիա», եւ «69» գրառումները: Այս դեպքից 24 ժամ առաջ Կոպենհագենում պղծվել էր մահմեդական գերեզման, սակայն Դանիայի ոստիկանությունից հավաստիացրել են, որ երկու հանցագործությունների միջեւ կապ չկա: