Չինացու երիկամից 420 քար են հեռացրել
ՀասարակությունՏոֆու պանրի սիրահար չինացու երիկամից 420 քար են հեռացրել: 55-ամյա տղամարդը, ով հայտնի է Հի անունով, ուրբաթ տեղի ունեցած վիրահատությունից հետո պատմել է, որ տոֆու կերել է ամեն օր և շատ քիչ հեղուկ է օգտագործել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` բժիշկների կարծիքով, հենց այդ սննդակարգն է դարձել երիկամում այդքան շատ քարերի առաջացման պատճառ:
Չինացին, ով բնակվում է Չժեցզյան նահանգում, բժշկի այցելել է անցյալ ամիս` սուր ցավ ունենալով փորի շրջանում, և համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ նրա երիկամը լցված է քարերով:
Բժիշկները հայտնել են, որ նրան պետք է անհապաղ վիրահատել, քանի որ քարերը գրեթե տեղ չէին թողել ջրի անցնելու համար, և ուշացումը կարող էր բերել երիկամի հեռացման: Վիրահատող բժիշկները զարմացած էին քարերի քանակությունից: Վիրահատությունը տևել է մոտ երկու ժամ, որից 45 րոպեն նրանք անցկացրել են միայն քարերը հանելով:
Ինչպես ընդգծել են բժիշկները՝ օգտագործվող ջրի քիչ քանակությունը հանգեցնում է օրգանիզմի ներսում կալցիումի կարծրացման և քարերի առաջացման: