Պետերբուրգում ընտանի պիթոնն սպանել է իր տիրուհուն
ՀասարակությունՊետերբուրգում ընտանի պիթոնն սպանել Է իր տիրուհուն: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգերադի մարզի գլխավոր վարչությունը:
Ոստիկանության աշխատակիցները կնոջ մարմինը հայտնաբերել են քաղաքի Կալինինի շրջանի Վավիլովների փողոցի բնակարանում: Ենթադրաբար, մահը վրա Է հասել պիթոնի կծելուց հետո ալերգիկ ռեակցիայի հետևանքով:
«Նա այդ օձը բնակարանում պահում Էր մի քանի տարի»,- ճշտել են իրավապահ մարմիններում:
Հաղորդվում Է, որ զոհված կինն զբաղվում Էր տեռարիումների արտադրությամբ և վաճառքով: