Հայ դպրոցականները հաղթել են «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում
ՀասարակությունՀայ պատանի դպրոցականները դարձել է «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարի հաղթող:Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Ռուսաստանի Դագոմիս քաղաքում ավարտված «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Երևանի Չեխովի անվան No 55 դպրոցի թիմը փայլուն հանդես եկավ և 82 թիմերի մեջ նվաճեց գլխավոր մրցանակը:
Մեր պատանի շախմատիստները՝ Արթուր Դավթյան, Դավիթ Միրզոյան, Սամվել Խաչատրյան, Արփինե Գրիգորյան, 36 հնարավորից վաստակեցին 25 միավոր և միանձնյա գրավեցին առաջին տեղը: