Սոնա Ռուբենյան. «Որոշեցի` պատրաստ լինելուն պես ներկայացնել»
LifestyleBravo.am-ը գրում է.
Այս շաբաթը ստեղծագործական նորություններով հագեցած կլինի նաեւ Սոնա Ռուբենյանի համար: “Աշնան սերենադ”` այսպես է կոչվում երգչուհու նոր տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա մոտ օրերս: Երգի խոսքերի հեղինակը Էլիտա Հարությունյանն է, երաժշտությունը Վազգեն Քոլոյանինն է, գործիքավորել է Արմեն Ձամուկաշվիլին: Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Ղուկասյանն է:
“Պրեմիերա” նախագծի շրջանակներում, երբ մեզ էին ուղարկում անհայտ ստեղծագործողների աշխատանքներ, ես ընտրեցի այս երգը: Որոշ ժամանակ անց որոշեցի, որ այն պետք է նաեւ տեսահոլովակ ունենա”,- BRAVO.am-ին ասել է Սոնան`հավելելով, որ հենց “Աշնան սերենադ”-ն է իրեն հաղթանակ պարգեւել նախագծում:
Տեսահոլովակի նկարահանումները սկսել են դեռեւս մեկ տարի առաջ: Երգչուհու խոսքերով, իր մասնակցությամբ գեղեցիկ աշնանային կադրեր կան, իսկ սյուժետային հատվածում զույգերի բաժանումը եւ միացումը ներկայացված է պարային լուծումներով: Նրա խոսքերով, անհամբեր է, չի ցանկացել սպասել եւ աշնանը պրեմիերան ներկայացնել, որոշել է`պատրաստ լինելուն պես հանձնել երկրպագուներին:

