Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34 աստիճան
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Երևանում հունիսի 10-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 10-14-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +34 աստիճան: