Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Պայթյունները մեքենաների գազի բալոնների անսարքության և լցակայանների թերացման արդյունք են. մասնագետ

Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում «ավանդույթ» է դարձել լիցքավորել գազի բալոններն ավելի բարձր ճնշմամբ և ջերմաստիճանի ներքո, ինչի արդյունքում գազալցակայանները խնայողություն են կատարում վարորդների հաշվին: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի ղեկավար Սերգեյ Հայրապետյանը:

«Չարժե չնչին խնայողության նպատակով վտանգի ենթարկել սեփական և շրջակա մարդկանց կյանքն ու առողջությունը: Գազի բալոնների լիցքավորման ժամանակ սահմանված պահանջներին համապատասխան թույլատրված է 200 մթնոլորտ ավելցուկային ճնշման կիրառում: Սակայն գազալցակայանների մեծամասնությունում ավանդույթ է դարձել լիցքավորել 250 մթնոլորտային ճնշումից ավելի», -տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի ղեկավարը մանրամասնեց, որ բալոնների պայթելու պատճառ է հանդիսանում բալոնների ժամկետանց և մաշված լինելը, որի պատճառ են դառնում ինչպես բալոնում սահմանված չափից ավելին ճնշման առկայությունը, բալոնի փականի հաճախակի բացելը և սահմանված կարգից ավելի գազի խոնավության առկայությունը:

Մայիսին գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններից երեքի դեպքում պատճառ էր դարձել գազի բալոնի անսաքությունը, իսկ մեկի` լցակայանի կոմպրեսորը:

Զվարթոնոցի գազալցակայանը դեպքից 8 օր առաջ` մայիսի 15-ին, տուգանվել էր 1 միլիոն դրամի չափով տեխնիկական պահանջները չկատարելու համար և տրվել էր արգելագիր գազակայանի շահագործման վերաբերյալ`մինչև թերությունները վերացնելը, սակայն իրենք շարունակել էին այն շահագործել», - ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Մասնագետը նշեց, որ մեքենաներում գազի բալոն տեղադրել կարող է ցանկացած` քիչ թե շատ գործից հասկացող մարդ, սակայն կատարյալ տարբերակում այն պետք է տեղադրի հավատարմագրված կազմակերպություն, ով և կտա հավաստագիր բալոնի որակի վերաբերյալ և գազալցակայանի աշխատակիցը առանց հավաստագրի չպետք է լիցքավորի տվյալ գազաբալոնը:

«Նույնիսկ տեսողական զննման դեպքում կարելի է պարզել բալոնի կասկածելի ծագումը և արդյոք այն վտանգավոր է լիցքավորման համար: Այս տարվա չորս դեպքերից երեքը տեղի են ունեցել գազի բալոնի խնդրի հետևանքով: Սակայն անմտություն է ասել, որ գազալցակայաններում թերացումներ չկան, և այդ լցակայաններում մենք իրականացնում ենք հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում մեր աշխատանքները», - տեղեկացրեց Սերգեյ Հայրապետյանը:

ՏԿԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ներկայում իրականացնում է տարբեր օբյեկտների` ներառյալ գազալցակայանների, հրդեհային ռիսկերի գնահատում: Ներկա պահին արդեն տուգանվել է 13 գազալցակայան, ևս երկուսի վերաբերյալ կայացվել է աշխատանքի դադարեցման որոշում: Գազալցակայանների զննման աշխատանքները մեկնարկել էին մայրաքաղաքում, և հունիսի 9-ից դրանք կտարածվեն նաև մարզերում:

 

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել Կարապետյան