Ռուսաստանն արգելել Է կենդանի թռչնի եւ թռչնաբուժական արտադրանքի տարանցումն ԱՄՆ-ից
ՀասարակությունՌոսսելխոզնադզորը հունիսի 10-ից արգելում Է կենդանի թռչնի, թռչնամսի եւ թռչնաբուծական այլ արտադրանքի տարանցումն ԱՄՆ-ից: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Այս որոշումը կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ում տարածվում Է թռչնագրիպը, իսկ մեզ մոտ կան փաստեր, որ ամերիկյան արտադրանքը, որը տարանցմամբ փոխադրվում Է այլ երկրներ, վերադառնում Է մեր շուկա»,-ասել Է նա, նշելով, որ այդ կերպ անբարեխիղճ մատակարարները շրջանցում Էին պարենամթերքի ռուսական արգելանքը:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել Է սիբիրյան տարածաշրջաններում ամերիկյան թռչնամսի հայտնաբերման մասին, որտեղ այն հայտնվել Է Ղազախստանից: Դանկվերտի խոսքով՝ իր գերատեսչությանն առայժմ չի հաջողվել հարեւան երկրների հետ կարգավորել այդ հիմնախնդիրը: