Արթուր Օսիկյանը հանդիպել է ՔԿՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում հունիսի 9-ին աշխատանքային հադւպում է կայացել քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական-դիտորդական խմբի անդամների միջև: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես, հասարակական-դիտորդական խմբի արագ արձագանքման և քրեակատարողական հիմնարկների համագործակցության հետ կապված:
Քննարկվել են նաև վերջին 9 ամիսների ընթացքում դիտորդական խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա հրապարակումները և դրանց կապակցությամբ տրված լուծումները: