Ֆրանսիայի Մո քաղաքում կկայանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով
ՀասարակությունՖրանսիական Մո քաղաքում գտնվող «Musee de la Grande Guerre du Pays de Meaux» թանգարանում կկայանա գիտաժողով՝ «Ի՞նչ է ցեղասպանությունը: Հայերի կոտորածներից 100 տարի անց» խորագրով: Ինչպես հաղորդում է Armennews.com-ը, գիտաժողովը կկայանա հունիսի 13-ին: Գիտաժողովին ելույթ կունենա «Շոա» հիմնադրամի համակարգող եւ Բորդոյի համալսարանի դասախոս Ալբանա Պարրենը: