Աթենքում կազմակերպված երելոյին հնչել են հայկական ու հունական հեքիաթներն ու երգերը
ՀասարակությունՀունաստանի իշխող «Սիրիզա» կուսակցության մաս կազմող «Ձախ ուղի» շարժման կենտրոնի սրահում գեղարվեստական երեկո է կազմակերպվել՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացրին հունական «Հայաստան» լրատվական ցանցից, ներկայացվել են հայկական և հունական (պոնտական, փոքրասիական և կիպրական) հեքիաթներն ու երգերը:
«Մենք այսօր մեր զոհերի լռած շուրթերի և համրացած լեզուների ձայնն ենք ներկայացնում՝ շարունակելով նրանց կիսատ մնացած երգերը և չամբողջացրած հեքիաթները»,- ընդգծել է երեկոյի բանախոս Յորղոս Վենեցանոսը:
«Դլէյ աման» և «Մախմուր աղջիկ» հայկական և «Լալիոթակիա» հունական, զմյուռնիական «Էխե յա, փանայա» պոլսական երգերը մաս են կազմել Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպած երեկոյի մոտ մեկ տասնյակ երգերի ցանկի:
Գեղարվեստական երեկոյի ծրագրին մասնակցել են Էլենի Քասեսյանը, Միմա Քասեսյանը, Սուսաննա Տեր-Սահակյանը, Մկրտիչ Պողոսյանը և Հայկ Գասարճյանը: