ՀԾԿՀ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով
ՀասարակությունՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Այս մասին հայտնել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կայքը՝ ներկայացնելով հունիսի 17-ին կայանալիք նիստում քննարկվելիք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից սպառողն երին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնի վերանայման վերաբերյալ որոշման նախագիծը:
Հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41.58 դրամից դարձնել 48.78 դրամ/կՎտժ, գիշերային սակագինը՝ ներկայիս 31.85 դրամի փոխարեն՝ 37.28 դրամ/կՎտժ:
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին, երբ տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նիստը: Որոշումն ընդունվելու դեպքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա օգոստոսի 1-ից:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ« Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: