Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղի դաշտամիջյան հատվածում այսօր՝ հունիսի 9-ին, երիտասարդի դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը հաստատեց մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը, որի համագյուղացին է մահացած երիտասարդը:
Նա հայտնեց, որ մահացածը 27 տարեկան է, զբաղվում է անասնապահությամբ:
Դեպքի հանգամանքները պարզվում են: