Ուորլիքը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորների հետ
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ժամանել է Երևան, հանդիպել է մի խումբ հայ պատգամավորների հետ: Այս մասին համապատասխան գրառում է արվել Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական «Թվիթեր»-ի էջում:
Սեղանի շուրջ տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Սամվել Նիկոյանը, Կորյուն Նահապետյանը: Ներկաները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: