Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
ՀասարակությունԹեհրանում հունիսի 8-9-ը տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև խորհրդատվությունների տասներորդ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական պատվիրակությունը ղեկավարել է Հայաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադի միր Կարմիրշալյանը, իրանականը՝ Իրանի ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին:
Երկօրյա բանակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, գոհունակություն հայտնել նախորդ հյուպատոսական խորհրդատվությունների անցկացման արդյունքում երկու երկրների միջև հյուպատոսական, դատական, կրթական, իրավապահ, սահմանային և տրանսպորտային ոլորտներում համագործակցության զարգացման և ընդլայնմանն ուղղված քայլերի կապակցությամբ:
Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի ԱԳՆ մեջլիսի և հյուպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղավիի հետ: Բանակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: