Քերին լուսանկար Է ցուցադրել հիվանդանոցից, որտեղ նա վերականգնման բուժընթաց Է անցնում
ՀասարակությունԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար Է զետեղել Բոսթոնի հիվանդանոցից, որտեղ նա բուժընթաց Է անցնում ազդրի կոտրվածքից հետո:
«Վիրահատությունից մեկ շաբաթ անց ինձ լավ եմ զգում: Խոսել եմ Սյուզան Ռայսի (ազգային անվտանգության հարցերով խորհրդականի) եւ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Աշխատանքը շարունակվում Է»,-գրել Է Քերին:
Սոցցանցում զետեղված լուսանկարում պետքարտուղարը նստած Է հիվանդասենյակում՝ ծնկների վրա դրված փաստաթղթերով, եւ խոսում Է հեռախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: