Կառավարությունը շուրջ 9400 անվճար տեղեր սահմանեց արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համար
ՀասարակությունՀայաստանի նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2015/2016 ուսումնական տարում կլինեն շուրջ 9400 անվճար տեղեր: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրեց հունիսի 10-ի նիստի ընթացքում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ընդգծեց, որ արհեստագործական մասնագիտություններ սովորել ցանկացողների աճ է նկատվում: «Վերջին տարիներին այս տեսակի կրթության հանդեպ կա հետաքրքրություն, ինչը պայմանավորված է ինչպես պետության որդեգրած քաղաքականությամբ, որով անվճար տեղերի քանակը կտրուկ ավելացվեց, այլև ընդունելության քննությունների վերացմամբ»,-ասաց ԿԳ նախարարը: Նրա խոսքով` այս որոշման ընդունումը հնարավորություն ընձեռի ուսումնական հաստատություններում մրցույթային կարգով անվճար ուսուցման տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ:
Յուրաքանչյուր ուսումնական տարի ՀՀ կառավարության կողմից հաստատվում է տվյալ ուսումնական տարվա համար անվճարուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն` ըստ պետական կառավարմանլիազորված մարմինների: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը,անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործողուսումնական հաստատություններին: