Հանարապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունիսի 11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունիսի 11-12-ին էապես չի փոխվի, 13- ի ցերեկն արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 11-14-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 11-15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան: