Ազգային ժողովը հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարի
ՀասարակությունՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովը հունիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության հունիսի 10-ի նիստում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ օրակարգում ընդգրկված են 22 օրենքի նախագիծ և 7 միջազգային պայմանագիր: «Օրենքների մի մասը ժամկետային են, մյուս մասը պայմանավորված են մեր միջազգային պարտավորություններով, իսկ մյուս մասը Հայաստան- ԵՄ բյուջետային աջակցման ծրագրով նախատեսված միջոցառումներով»,- ասաց Հարությունյանը: Նա առաջարկ եց նստաշրջանի օրակարգում ներառել նաև «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի թվում են Քաղաքացիական օրենսգրքում, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Ավիացիայի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցերը: