Նախագահը Նիկոլայ Հովհաննիսյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես, Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում:
Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության բարձրացման, արևելագետների նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»: