Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Թբիլիսիում հանդիպում Է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ
ՀասարակությունՎրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախթանգ Քափանաձեն հունիսի 10-ին Թբիլիսիում ընդունել Է Հայաստանի իր պաշտոնակից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, տեղեկացնում Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության տեղեկատվությունը:
Հայաստանի պատվիրակությունը Վրաստանում Է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմաստրատեգիական խորհրդաժողովի շրջանակներում, որը հունիսի 9-10-ն ընթանում Է Թբիլիսիում:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական կրթության եւ փորձի փոխանակման ոլորտում համագործակցության հարցերը: Արծարծվել են նաեւ վիրավոր զինծառայողների վերականգնման խնդիրները:
Հայաստանի պատվիրակությունն այցելել Է Մուխաթգվերդիի շիրմատան եղբայրական գերեզման, որտեղ թաղված են Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված զինծառայողները, եւ հարգել նրանց հիշատակը:
Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները հանդիպում կունենան նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: