Բանանի կեղևի օգտագործման 15 յուրահատուկ միջոց (լուսանկարներ)
LifestyleԲանանի կեղևը միջուկից ոչ պակաս արժեքավոր է: novate.ru-ն ներկայացնում է բանանի կեղի օգտագործման 15 հետաքրքիր միջոց.
Կոշիկի քսուք

Պետք է կոշիկը սրբել բանանի կեղևով, հետո այն սրբել մաքուր կտորով: Կոշիկները կփայլեն ինչպես նորը:
Մաքրող միջոց արծաթի համար

Պետք է բլենդերով բանանի կեղևից ու մի քիչ ջրից մածուկի նման խառնուրդ ստանալ: Դրանով արծաթ են մաքրում:
Թիթեռներ այգում

Բանանի կեղևը մի քիչ բանանով այգում դնելու դեպքում որոշ ժամանակ անց այնտեղ թիթեռներ կհավաքվեն:
Մաշկի խնամքի միջոց

Բանանի կեղևը կօգնի նրանց, ովքեր չոր մաշկ կամ պեպեններ ունեն: Պետք է օրական երկու անգամ մաշկը սրբել կեղևի ներսի մասով, արդյունքը սպասել չի տա:
Պարարտանյութ բույսերի համար

Ավելի լավ է՝ բանանի կեղևը նետել ոչ թե աղբամանը, այլ օգտագործել որպես պարարտանյութ: Այն հատկապես խորհուրդ է տրվում լոլիկի և վարդի համար:
Բանանի քացախ

Բանանի կեղևից հրաշալի քացախ կստացվի, որն առանձնանում է թթու-դառը համով, քաղցր ենթահամով: Այն շատ հարմար է աղցանների, ջրի և թեյի բույրն ապահովելու համար:
Մարինադ մսի համար

Փորձեք միսը բանանի կեղևի հետ տապակել. այն փափուկ և հյութեղ կստացվի:
Ատամների սպիտակեցուցիչ

Ատամները սպիտակեցնելու համար պետք է կեղևի ներսի մասով սրբել ատամները:
Քորի դեմ միջոց

Մոծակների կծոցից հետո քորի դեպքում պետք է պարզապես այդ մասի վրա բանանի կեղևով սրբել:
Փշի դեմ միջոց

Բանանի կեղևը պետք է կպցնել այն տեղին, որտեղ փուշ է մտել: Դա կօգնի փուշը մոտեցնել մաշկին, և այն հեշտ կլինի հանել:
Գրություն

Բանանի կեղևի վրա կարելի է մի ամբողջ նամակ գրել, օրինակ՝ սիրո խոստովանություն: Այն հնարավոր կլինի կարդալ մի քանի ժամ հետո:
Մաքրող միջոց բույսերի համար

Բանանի կեղևը բացարձակապես անվնաս է բույսերի տերևների համար և շատ լավ մաքրում է դրանք:
Հակադեպրեսանտ

Ընկճախտի վիճակը մեղմացնելու համար նախ պետք է ուտել բանանի միջուկը, հետո կեղևը դնել եռալու:
Ծուղակ ցեցի համար

Պետք է տարբեր տեղերում բանանի կեղևի փոքր կտորներ դնել, որը կգրավի ցեցին:
Հակաակնեային միջոց

Որպեսզի պզուկը վերանա, պետք է այն սրբել բանանի կեղևի ներսի մասով ու չսրբել մաշկը: