Քենդալ Ջեները Թուրքիայում իրարանցում է առաջացրել (լուսանկարներ)
LifestyleNewmag.am-ը գրում է.
Ինչու փեսայի՝ Քանյե Ուեսթի ծննդյան տոնին չէր մասնակցում մոդելային բիզնեսում նոր աստղ, Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քենդալ Ջեները:
Պարզվում է, որ նա այս օրերին Թուրքիայում է և մասնակցում է ամենամյա 20-րդ «Dosso Dossi» նորաձևության շաբաթին: Նա այս ցուցադրության գլխավոր դեմքն է դարձել: Ճանաչված մոդելը պոդիում է դուրս եկել հինգ անգամ՝ ներկայացնելով հինգ տարբեր զգեստ, որոնք էլ հանդիսատեսն ու մասնակիցները ընդնունել են առաձնակի ոգևորությամբ:
Թուրքական մամուլն անդրադարձել է նրա այցին, գրելով, որ նա ստվերել է անգամ Ֆիլիպ Կիրկորովին, ով սիրված արտիստ է Թուրքիայում, ինչպես նաև Էլնուր Հուսեյնովին, ով այս տարի մասնակցում էր «Եվրատեսիլ 2015»-ին:
Բացի այդ թուրքական ԶԼՄ-ները հիշատակել են, թե նա ում քույրն է, որ նրա ընտանիքը ունի հայկական արմատներ և, որ վերջերս Քիմ Քարդաշյանը այցելել էր Հայաստան:
elle.com կայքն էլ առանձացրել է Քենդալի վարդագույն զգեստը և ներկայացրել այդ երեկոյից բացառիկ լուսանկարներ:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: